Տնտեսական11:08, 09 Նոյեմբեր 2017
Թուրքիայում ոսկու պահանջարկը աճել է, ողջ աշխարհում՝ նվազել

Ոսկու միջազգային խորհրդի (World Gold Council) հրապարակած զեկույցի համաձայն 2017թ. միջազգային շուկայում ոսկու պահանջարկը նկատելիորեն նվազել է, իսկ Թուրքիայում՝ աճել:
Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս տարի Թուրքիայում ոսկու պահանջարկը 2013թ. հետո ամենամեծ մասշտաբի է հասել: Մասնավորապես ոսկերչության ոլորտում 2017թ. հուլիս - օգոստոս ամիսներին 2016թ. նույն ամիսների համեմատ գրանցվել է ոսկու պահանջարկի 11 տոկոս աճ (10.3 տոննա): Ոսկով կատարվող ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ երեք անգամ՝ կազմելով 15 տոննա:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ղազախստանի կենտրոնական բանկերը խոշորագույն ոսկու գնորդներն են ողջ աշխարհում: Այս երկրները գնել են համաշխարհային ոսկու պաշարների ավելի քան 90 տոկոսը: Թուրքիայի կենտրոնական բանկը Ռուսաստանից հետո երկրորդ ամենախոշոր գնորդն է: 2017թ. երրորդ քառորդում բանկը գնել է 30.4 տոննա ոսկի: Սեպտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կազմել են 167.4 տոննա:
Իսկ միջազգային շուկայում վերջին 8 տարվա համեմատ 2017թ. ոսկու նկատմամբ ամենացածր պահանջարկն է գրանցվել: Այս տարվա երրորդ քառորդում ոսկու համաշխարհային պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9 տոկոսով՝ կազմելով 915 տոննա: Ոսկերչության ոլորտում ոսկու պահանջարկը նվազել է 3 տոկոսով՝ կազմելով 478.7 տոննա:
Կենտրոնական բանկերի ոսկու պահուստները նախորդ տարվա համեմեատ աճել են 25 տոկոսով՝ հասնելով 11 տոննայի, իսկ ոսկու ներդրումները՝ 17 տոկոս ավելանալով կազմել են 222.3 տոննա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |