Իրավական08:45, 10 Նոյեմբեր 2017
Թուրքիան աշխարհում 1-ն է՝ Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

2017թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այս կամ այն բովանդակության հեռացման համար «Twitter»-ին ներկայացված պահանջների 45 տոկոսը (2.710 հայտ) ստացվել է Թուրքիայից:
Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին .հայտնի է դարձել «Twitter»-ի հրապարակած զեկույցից: Այդ արդյունքով Թուրքիան բովանդակության հեռացման կամ քողարկման վերաբերյալ ամենաշատ հայտ ներկայացրած երկրների ցանկում առաջին հորիզանականում է:
Նշված ժամանակահատվածում ողջ աշխարհից ստացվել է դատական որոշումների հիման վրա ներկայացված 752 և տարբեր երկրների կառավարությունների կամ ոստիկանությունների կողմից ներկայացված 5.334 հայտ:
2017թ. առաջին կեսին «Twitter»-ից բովանդակության հեռացման վերաբերյալ ստացված հայտերի ընդհանուր թիվն աճել է շուրջ 3 անգամ, իսկ դրանց հետ առնչվող անձնական հաշիվների թիվը ավլացել է 8 անգամ:
Հայտերի 90 տոկոսը ստացվել է ընդամենը 4 երկրից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Թուրքիա: Իսկ շուրջ 46 երկրից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից բովանդակության հեռացման հայտեր են ստացվել առաջին անգամ:
Զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում լրագրողների կամ լրատվամիջոցների թվիթերյան հաշիվներից որոշակի բովանդակություն հեռացնելու պահանջով 8 հայտ է ստացվել, որոնցից 5-ը՝ Թուրքիայից: «Twitter»-ը տեղեկացրել է նաև, որ այդ հաշիվների նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել:
Ընկերությունը նշել է, որ նշված հայտերի հիման վրա հաշիվներից բովանդակություն հեռացնելը կարող է հակասել խոսքի ազատությանը, այդ իսկ պատճառով հայտերը չեն բավարարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |