Քաղաքական10:26, 13 Նոյեմբեր 2017
Հայտնի են Թուրքիայի խորհրդարանի նախագահի թեկնածուների անունները
Թուրքիայի խորհրդարանի բոլոր կուսակցություններն արդեն հրապարակել են խորհրդարանի նախագահի ընտրություններում իրենց թեկնածուների անունները:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ նոյեմբերի 17-ից 21-ը տեղի ունենալիք խորհրդարանի նախագահի ընտրություններում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) առաջադրել է Իզմիրից ընտրված պատգամավոր Զեքերիա Թեմիզելի թեկնածությունը:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) առաջարկել է Հաքքարիից ընտրված պատգամավոր, ներկայում կալանավորված Սելմա Ըրմաքի թեկնածությունը:
«Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) թեկնածուն կուսակցության փոխնախագահ, Ստամբուլի պատգամավոր Ջելալ Ադանն է:
Ամենավեջինը իր թեկնածուի անունը բացահայտել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ): ԱԶԿ-ի թեկնածուն մեջլիսի ներկայիս նախագահ Իսմայիլ Քահրամանն է, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 22-ին:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի ընտրությունն անցկացվում է 4 փուլով:
1-ին փուլում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է ձայների 2/3-ը ստացած թեկնածուն (367 քվե):
2-րդ փուլում կրկին ընտրությունը կատարվում է նույն սկզբունքով:
3-րդ փուլում խորհրդարանի նախագահ է ընտրվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած (50%+1) թեկնածուն:
4-րդ փուլում ընտրությունը կատարվում է 3-րդ փուլում ամենաշատ ձայները ստացած 2 թեկանածուների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |