Իրավական07:57, 13 Նոյեմբեր 2017
Թուրքիայում փակված քրդական թերթի 24 աշխատակիցներին մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում

Թուրքիայում քրդերեն օրաթերթի՝ «Azadiya Welat»-ի ձերբակալված 24 աշխատակիցներին 7.5-ից մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:
2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մի շարք լրատվամիջոցների հետ միասին փակված «Azadiya Welat»-ի աշխատակիցների վերաբերյալ հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը:
Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ դատախազության կազմած մեղադրական եզրակացության մեջ թերթի 24 աշխատողների վերաբերյալ «ահաբեկչական կազմակերպությանը դիտավորյալ օգնելու» մեղադրանք է առաջադրվել՝ 7.5-15 տարի ազատազրկման պահանջով:
Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9 և 10-րդ դատարանների կողմից ընդունված մեղադրական եզրակացության հիման վրա 2018-ի փետրվարին տեղի կունենա առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հրատարակվող միակ քրդերեն օրաթերթը փակվել էր 2016-ի հոկտեմբերի 29-ին «ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու» պատճառաբանությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |