Տարածաշրջան08:35, 14 Նոյեմբեր 2017
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի հենակետերը

Թուրքիայի օդային ուժերը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս օպերացիաներ են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, նշում է, որ օպերացիաները իրականացվել են մասնավորապես երկրի Բիթլիս, Շըրնաք նահանգներում, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում:
Թուրքական կործանիչների հրթիռակոծման հետևանքով Բիթլիսի Սափաքայա շրջանում սպանվել է 2 քուրդ զինյալ, Շըրնաքում ՝4, իսկ Հաքուրքում՝ 11 ՔԲԿ-ական:
Ընդհանուր առմամբ օպերացիաների հետևանքով սպանվել է 17 քուրդ զինյալ:
Աղբյուրը նշում է, որ այս օդային գործողությունները իրականացվել են այն հիմնավորմամբ, որ քուրդ զինյալները մոտ ապագայում պատրաստվում էին հարձակումներ իրականացնել Թուրքիայի մի շարք ռազմաբազաների վրա:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |