Իրավական13:16, 14 Նոյեմբեր 2017
Հեղաշրջման փորձից հետո ՄԻԵԴ-ը Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը հիմնականում խորհուրդ է տվել այդ հայցերն ուղղել Թուրքիայում արտակարգ դրության գործառույթները քննող հանձնաժողովին:
Օրեր առաջ ՄԻԵԴ-ը մերժել էր Էրզրումի նահանգի Մալազգիրթի 1071 միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գյոքհան Քյոքսալի հայցը՝ հիմնավորելով մերժումը այն հանգամանքով, որ նա չի սպառել երկրի ներսում գոյություն ունեցող բոլոր իրավական հնարավորությունները:
Քյոքսալը աշխատանքից հեռացվել էր 2016թ. սեպտեմբերի 1-ին՝ հեղաշրջման փորձից հետո շրջանառության դրված «օրենքի ուժ ունեցող №672 որոշման» շրջանակներում:
Ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ նաև Թուրքիայից ներկայացվող այլ հայցերի մերժման համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ արտակարգ դրություն հայտարարվելուց հետո 685 որոշմամբ հիմնված 7 հոգանոց վերոնշյալ հանձնաժողովին հոկտեմբերի 7-ի դրությամբ արդեն 101.304 հայց էր ներկայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |