Տարածաշրջան10:57, 16 Նոյեմբեր 2017
Թուրքիան PKK-ի դեմ Քանդիլում կարող է ռազմական գործողություն սկսել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ակնարկել է Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազայի՝ Քանդիլում ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին:
Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այդ մասին նա խոսել է Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
Նշելով,որ քուրդ զինյալների դեմ պայքարը երկարատև է լինելու, նա մասնավորապես ասել .
«Ես երբեք չեմ ասել թե հստակ երբ ենք վերջ դնելու PKK-ին: Ես միշտ փորձել եմ ներկայացնել ընթացիկ գործընթացը: Կամ աշնանը դա կանենք, կամ գարնանը: Մենք գիտենք թե ինչպես դա անել: Մեր նպատակը շատ հստակ է: Մենք կոչնչացնենք բոլոր ռազմաբաճամբարները, որոնք մեր սահմանից գտնվում են 25 կմ հեռավորության վրա: Շարժվելով դեպի Քանդիլ, մենք այնտեղ կմնանք և ցույց կտանք մեր ուժը»:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |