Տնտեսական12:39, 20 Նոյեմբեր 2017
Թուրքիայում սկսվել է T-155 «Fırtına» տեսակի հաուբիցների նոր սերնդի արտադրությունը

Թուրքիայի զինված ուժերի զինանոցը կհամալրվի T-155 «Fırtına» (թարգմ.՝ «Փոթորիկ») տեսակի հաուբից հրանոթների նոր սերնդով: Թուրքական «Haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Սաքարիայի Արիֆիե շրջանում արդեն իսկ մեկնարկել է «Fırtına-2»-ի արտադրությունը: Նախորդի առավել կատարելագործված տարբերակը հանդիսացող նոր մոդելը կապահովի կրակի ավելի մեծ արագություն և առավել մեծ հեռահարություն:
Հաուբիցների վրա նախատեսված է տեղադրել թուրքական «ASELSAN» ընկերության արտադրած «SARP» հակատանկային կառավարվող հրթիռային համակարգը: Նոր հրանոթները 48 արկ կրելու հնարավորություն կունենան: Զրահամեքենան ամբողջությամբ պատող պողպատյա զրահը հնարավորություն կտա դիմանալու 14.5 մմ զրահ ծակող փամփուշտների և 155 մմ տրամաչափով արկերի բեկորների ազդեցությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |