Հասարակական12:49, 21 Նոյեմբեր 2017
Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի (լուսանկարներ)

Պոլսի հայոց պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը թուրք-քդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, Աթեշյանը եկեղեցու ներկա վիճակի մասին խոսելիս, նշել է, որ մարդը նման բան չէր կարող անել: Արքեպիսկոպոսը եկեղեցու տարածքում շրջելուց հետո հայտնել է, որ վերջին անգամ 2 տարի առաջ է այստեղ եղել, և այն ժամանակ պատկերն այլ էր: Ներկայացնելով եկեղեցու ներկա վիճակը՝ Աթեշյանը նշել է, որ եկեղեցու պատերը վնասված են, իսկ խորանները ջարդուփշուր են արվել:
«Այս հողերում մեր կողմից ստեղված կոթողներ կան: Հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքն ենք թողել: Երբ անհայտ մարդիկ այդ կոթողները ավերում են, միևնույն ժամանակ երկրին են վնաս հասցնում, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Դրանց ոչնչացումը մեղք է նաև պետության առջև: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հանարավոր չէ նրանց բռնել: Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում ու աղտոտում սրբավայրը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |