Իրավական08:45, 22 Նոյեմբեր 2017
Թուրքիայի 40 նահանգում իրավապահները գյուլենականների դեմ միաժամանակյա օպերացիա են սկսել

Թուրքիայում 2016-ի հուլիսից երկարաձգվող արտակարգ դրության պայմաններում շարունակվում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուենական շարժման հետ կապ ունեցաղ անձանց ձերբակալությունները:
Քոնյա քաղաքի հանրապետական դատախազությունում գյուլենականների դեմ իրականացվող մի հետաքննության շրջանակներում 134 մարդու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի՝ նշյալ անձանց ձերբակալելու նպատակով նոյեմբերի 22-ին երկրի 40 նահանգում միաժամանակյա գործողություն է սկսվել:
Ձերբակալվածները մեղադրվում են երկրի զինված ուժերում Թուրքիայում ահաբեկչական խմբավորում հայտարարված գյուլենական շարժման գաղափարները քարոզելու, անդամներ հավաքագրելու և շարժման ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ կատարելու մեջ:
Նշվում է, որ Անկարայում տեղի ունեցող գյուլենականների գործով մեկ այլ հետաքննության շրջանակներում էլ ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարարության 82 նախկին աշխատողների նկատմամբ: Նրանցից 17-ն արդեն ձերբակալված է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |