Քաղաքական08:42, 24 Նոյեմբեր 2017
ԻՊ-ի պատրվելուց հետո ԱՄՆ-ն դուրս չի գալու Սիրիայից. Թուրքիան անհանգստացած է
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ միասին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Ռաքքա քաղաքը մաքրելուց հետո ԱՄՆ-ը դեռևս չի պատրաստվում զորքերը հանել Սիրիայից:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, վկայակոչելով ամերիկյան Washington Post-ին, նշում է, որ ԻՊ-ին հաղթելուց հետո Սիրիայում ԱՄՆ-ի հակառակորդը հիմա Իրանն է:
ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի հետ գործակցությամբ երկրում մեծացնի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, ինչը կհանգեցնի այդ երկում Թեհրանի ազդեցությանը էլ ավելի մեծացմանը: ԱՄՆ-ն իր ծրագրերը իրականացնելու համար հենվում է Ռաքքան ազատագրած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վրա, որը հիմնականում կազմված է Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերից» (YPG-ԺՊՈՒ):
Նշվում է, որ Ասադի առաջխաղացումը կանխելու նպատակով ԱՄՆ-ը կաջակցի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապերով հայտնի PYD-ին՝ Սիրիայի հյուսիսում անկախ տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու հարցում: Թուրքական աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ այս պարագայում Թուրքիայում ահաբեկչական կամարվող PKK-ի ուժերը կարող են անարգել գործունեություն ծավալել Սիրիայի հյուսիսում՝ անմիջապես Թուրքիայի սահմանին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կշարունակեն մնալ Սիրիայում, մինչև ժնևյան գործընթացի ավարտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |