Քաղաքական07:58, 27 Նոյեմբեր 2017
Էրդողանը՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդին. «Եթե ապացուցես, հրաժարական կտամ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է օֆշորային գոտում իր հարազատների ունեցած ընկերությունների մասին՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանը:
Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից ու դուրս գալ քաղաքականությունից, եթե ընդդիմության առաջնորդը ապացուցի ասածները:
Ստամբուլում «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի» թեմայով մի միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը մասնավորապես ասել է. «Ասում է, (նկատի ունի Քըլըչդարօղլուին-EH) թե երեխաներս, եղբայրս, քենակալս ու խնամիս միլիոններ են ուղարկել արտերկիր: Ավելի վաղ էլ պնդել էր, թե ես 3 մլրդ դոլար գումար ունեմ: Հիմա հարցնում եմ այդ անձին, որի անունը (Քըլըչդարօղլու-EH) նույնիսկ չեմ ուզում արտասանել, եթե պնդումներիդ վերաբերյալ փաստաթղթեր ունես, ներկայացրու ժողովրդին և ես կանեմ անհրաժեշտը: Եթե չապացուցես, պետք է հրաժարվես քաղաքականությամբ զբաղվելուց: Եթե ապացուցես, կթողնեմ և՛ քաղաքականությունը, և՛ նախագահի պաշտոնը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների ներդրում են արել:
«Սիրելի Էրդողան, ես քեզ հարց եմ տալիս: Գիտե՞ս, որ երեխաներդ, եղբայրդ, քենակալդ, խնամիդ ու նախկին գլխավոր գրագիրդ միլիոնավոր դոլարներ են ներդրել մի ընկերության մեջ, որը գտնվում է օֆշորային գոտում»,- մասնավորապես ասել էր Քըլըչդարօղլուն նոյեմբերի 21-ին ԺՀԿ-ի կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է գագաուզ թուրքերին ինքնավարության օրվա առթիվ
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |