Տարածաշրջան13:08, 27 Նոյեմբեր 2017
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է ետ վերցնել Սիրիայի քրդերին տրամադրած զենքերը

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ այն զենքերը, որոնք ԱՄՆ-ն տրամադրել է Սիրիայի քրդերին, պետք է անպայման ետ վերցվեն:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն: ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում զենքեր էր տրամադրել:
Ըստ թուրքական «Milligazete» թերթի կայքի՝ նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ այդ հարցը նույնպես քննարկվել է: Բոզդաղի հավաստիացմամբ՝ Թրամփը Էրդողանին խոստացել է Սիրիայի քրդերին այլևս չզինել:
Բացի Սիրիայի քրդերից Բոզդաղը նաև անդրադարձել է ԱՄՆ-ում ձերբակալված իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարրաբի հարցին:
Ամերիկյան դատախազությունը Զարաբբին մեղադրում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների խախտման, բանկային զեղծարարության և փողերի լվացման մեջ:
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որոնց միջոցով պետք է ապացուցվեր Զարաբի մեղքը:
«ԱՄՆ-ում դատական որոշումներ կայացնողներին հարցնում եմ. ունե՞ք արդյոք Ռըզա Զուրաբբի մեղքն ապացուցող գեթ մեկ փաստարկ: Եթե կան ապացույցներ, ապա որտեղի՞ց»,-ասել է Բոզդաղը:
Հիշեցնենք, որ Զարրաբի դեմ հիմնական ապացույցը նրա նամակն է Իրանի կենտրոնական բանկի նախագահին: Դրանում թուրք գործարարը նշել էր, որ իր ընտանիքը պատրաստ է «տնտեսական ջիհադին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |