Հասարակական08:45, 27 Նոյեմբեր 2017
Վանի և Էրզրումի բնակչության կրթամակարդակը ամենացածրն է
Թուրքիայի Փամուքքալե համալսարանը ուսումնասիրություններ է կատարել երկրի շրջանների բնակչության կրթամակարդակը պարզելու համար:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ուսումնասիրվել է մասնավորապես այն, թե 25 տարեկանից բարձր քաղաքացիները քանի տարի են կրթություն ստացել նախակրթական և միջնակարգ հաստատություններում:
Ինչպես 2009թ. այնպես էլ 2015թ. Թուրքիայի ամենակրթված շրջանները հանդիսանում են Ստամբուլ նահանգի Բեշիքթաշ և Քադիքյոյ շրջանները և Անկարայի Չանքայա շրջանը:
Հայտնի է դարձել, որ 2009թ. Բեշիքթաշում և Չանքայում աշակերտները միջնակարգ դպրոցներում սովորել են 8.5 տարի, իսկ Քադիքյոյում 8.4 տարի:
Իսկ 2015թ. վերոնշյալ շրջաններում աշակերտները արդեն սովորել են համապատասխանաբար՝ 9.1 և 9.3 տարի (Քադիքյոյ, Չանքայա):
2015թ. արդյունքերց պարզվել է նաև, որ կրթվածության մակարդակով ամենացածր ցուցանիշները գրանցվել են Վանի Բահչեսարայ, Սիիրթի Փերվարի, Ադըյամանի Գերգեր և Էրզրումի Թեման շրջաններում:
Այդ շրջաններում 2009թ. աշակերտները տարրական դպրոցներում սովորել են ընդամենը 1.8 տարի, իսկ այնուհետև դադարեցրել են ուսումը: 2015թ.նույն այդ շրջաններում աշակերտները տարրական դպրոցներում սովորել են արդեն 3.3 տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |