Իրավական08:12, 28 Նոյեմբեր 2017
Թուրքիայում դատապարտյալների թիվը գերազանցում է 13 նահանգների բնակչության թվին

Թուրքիայի խորհրդարանի Մարդու Իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր գործիչ Գամզե Իլգեզին, հիմնվելով արդարադատության նախարարության տրամադրած տվյալների վրա, զեկույց է կազմել երկրի բանտերում գտնվող դատապարտյալների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Demokrathaber.net» լրատվակայքը:
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ երկրում կա 230.735 դատապարտյալ: Ուշագրավ է, որ բանտարկյալների թիվը ավելին է, քան Թուրքիայի 13 նահանգների բնակչության թիվը միասին:
Ստացվում է, որ դատապարտյալների թիվը գերազանցում է 2016 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Արդահան, Բայբուրթ, Բարթըն, Բիլեջիկ, Չանքըրը, Էրզինջան, Գյումուշհանե, Իգդիր, Քըլշոհիև, Քիլիս, Սինոփ և Թունջելի նահանգների բնակչության թվին:
Ի դեպ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո բանտարկյալների թիվը մոտ 4 անգամ ավելացել է՝ 59 հազարից հասնելով 186 հազարի: Իսկ միայն վերջին 11 ամիսների ընթացքում դատապարտյալների թիվն աճել է 15%-ով և շարունակում է աճել:
Ըստ զեկույցի՝ հատկապես աճ է նկատվում կին դատապարտյալների թվում: Եթե 2002 թվականին թուրքական բանտերում կար 2108 կին, ապա ԱԶԿ-ի՝ իշխանության գալուց հետո, նրանց թիվը 2017 թվականին հասել է 10277-ի: Այսինքն, վերջին 15 տարում կին դատապարտյալների թիվն աճել է 388 տոկոսով:
Զեկույցը մանրամասն տեղեկություն է պարունակում նաև դատապարտյալների գործած հանցագործությունների, մասնագիտության, ամուսնական դրության վերաբերյալ: Ըստ այդմ՝ դատապարտյալներից 165441-ը դատարապտված են քրեական հանցագործության, 62669-ը՝ ահաբեկչության հետ կապ ունենալու, 2625-ը՝ շահ հետապնդող հանցագործ խմբավորումներին անդամակցելու համար:
Դատապարտյալներից 24715-ը ինքնազբաղված են, 11139-ը՝ գործազուրկ իսկ 9198-ը՝ հողագործ: Կին դատապարտյալներից 108.948-ը ամուսնացած են, 81433-ը՝ չամուսնացած, 22.754-ը՝ ամուսնալուծված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |