Տարածաշրջան07:11, 29 Նոյեմբեր 2017
Թուրքիայում քննարկվել է Սիրիայում նոր գործողություններ սկսելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ընթացած ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում քննարկվել են «Քուրդիստանի բանվորական կուսակության» (ՔԲԿ-PKK), «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին առնչվող հարցեր և Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ թուրքական «Cumhurriyet» թերթի կայքի՝ նիստից հետո հրապարակվել է փաստաթուղթ, ըստ որի՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիան ամեն տեսակ միջոց կձեռնարկի Սիրիայի քրդական ուժերի դեմ:
Կարևորվել է Սիրիայի Իդլիբ քաղաք ներխուժած թուրք զինվորների գործողությունները, որոնք ըստ թուրքական կողմի՝ նպաստում են տարածաշրջանում լարվածության նվազմանը:
Ըստ վերոնշյալ փաստաթղթի՝ թուրք զինվորների առաքելությունը կշարունակվի նաև արևմտյան Հալեպում և քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում:
Նիստի մասնակիցները նաև քննարկել են Թուրքիայի և ՆԱՏՕ-ի լարված հարաբերությունները:
Միջանկյալ նշենք, որ լարվածությունը առաջացել էր այն պատճառով, որ Նորվեգիայում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի թշնամիրների պաստառի վրա եղել են Էրդողանի և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարները:
Թուրքական կողմը Նորվեգիայի իշխանություններից պահանջել է մանրամասն հետաքննություն իրականացնել դեպքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ՝ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |