Հասարակական13:04, 30 Նոյեմբեր 2017
Թուրքական ավիաուղիները թռիչքներ կիրականացնեն դեպի Երևան

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել է, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան:
Այջըն այս մասին հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը: Ներկայացրել է ընկերության առաջիկա նպատակներն ու առաջնահերթությունները:
Խոսելով առաջիկայում ընկերության նոր ուղղություններ է մասին՝ նա անդրադարձել է Հայաստանին՝ նշելով, որ այն նույնպես ներառելու են իրենց չվացուցակում:
Կոմիտեի նախագահը նաև նշել է, որ 2017 թվականին նպատակ ունեն ավելացնել ուղևորների թիվը՝ այն հասցնելով 69 միլիոնի, իսկ հետագայում նույնիսկ 100 միլիոնի:
«Երբ բացվի երրորդ օդանավակայանը (Ստամբուլում կա 2 օդանավակայան, 3-րդը՝ կառուցվում է), «Թուրքական ավիաուղիները» շատ կարճ ժամանակահատվածում կկարողանա տարեկան ցուցանիշը հասցնել 100 միլիոնի»:
Հիշեցնենք, որ 2017 թվականին թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը նույնպես հայտարարել էր Հայաստան թռիչքներ իրականացնելու մասին: Նախատեսվում էր, որ թռիչքները սկսվելու էին հունիսի 1-ից և իրականացվելու էին շաբաթը 3 անգամ: Սակայն ընկերությունը նամակ էր ուղարկել Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ տեղեկացնելով, որ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավիաընկերության մուտքը հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռամադանի միայն 5-րդ օրը գրանցվել է ընդհանուր առմամբ 583 ավտոպատահար։

Նախարարներն այցելել են տարբեր խանութներ և լուսանկարներ հրապարակել խանութներից՝ ցույց տալով, որ մարդիկ չեն բոյկոտում։

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |