Տարածաշրջան06:06, 30 Նոյեմբեր 2017
Թուրքիայի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացել է հեռախոսազրույց: «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել միասնաբար ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Էրդողանը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի հարցով բանակցությունները նպատակ ունեն Սիրիայում ընտրություններ կազմակերպել, որին կմասնակցեն անձամբ իրենք՝սիրիացիները:
Անդրադառնալով Սոչիում կայանալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության» կոնգրեսին, Էրդողանը Գերմանիայի նախագահին ասել է, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այդ կոնգրեսին մասնակցեն նաև Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կոնգրեսն անցկացվելու է Սոչիում նոյեմբերի 18-ին, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն հետաձգվելու է: Առայժմ կոնգրեսի անցկացման համար հստակ օր նշանակված չէ:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանել էին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարել էր իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |