Իրավական08:05, 01 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրադատարանի որոշմանը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշմանը, որով չեղարկվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործով թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը:
Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ այն որակելով կարևոր իրավական դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը ժխտելու փաստարկով դատապարտված թուրք գործիչների խոսքի իրավունքի խախտումը, հզոր իրավական դիրքորոշում է ցուցադրել բոլոր այն գործողությունների նկատմամբ, որոնք պարտադրում են «ցեղասպանության պնդումներն» ընդունել որպես ճշմարտություն:
Հայտարարության մեջ ասվում է. «ՄԻԵԴ-ի որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ 1915 թվականի դեպքերը քննարկումը, որպես օրինական քնարկման թեմա, խոսքի ազատության սահմաններում է, և 1915-ի դեպքերի ու Հոլոքոստի միջև կան պատմական և իրավական տարբերություններ: Այս դրույթները ձևավորվել էին դեռ 2015 թվականին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած չեղարկման որոշմամբ: Ինչպես նաև հաստատվեց 1915-ի դեպքերի առնչությամբ մեր պետության իրավացի փաստարկները, որոնք ունեն իրավական հիմքեր»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Մերջանը և մյուսները ընդդեմ Շվեյցարիայի» (MERCAN AND OTHERS v. SWITZERLAND) որոշումը, համաձայն որի, Շվեյցարիան խախտել է թուրք Ալի Մերջանի, Հասան Քեմալի և Էթեմ Քայալիի ազատ խոսքի իրավունքը:
Ալի Մերջանը, Հասան Քեմալը և Էթեմ Քայալին 2007 թվականին Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ժխտել էին Հայոց ցեղասպանությունը: Շվեյցարական դատարանը 3 թուրքին դատապարտել էր ու պարտավորեցրել 4500 և 3600 շվեյցարական ֆրանկ տուգանք վճարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |