Քաղաքական11:46, 01 Դեկտեմբեր 2017
Անգլիական «Economist»-ը խիստ քննադատել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը
Անգլիական «Economist» հայտնի շաբաթաթերթը «Ճանապարհը կորցրած հրթիռներ» վերնագրով հրապարակման մեջ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգեր գնելը: Անգլիական պարբերականին հատկապես զայրացրել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության ներկայացրած ինֆոգրաֆիկան, որում ցույց է տրվում ռուսական համակարգերի հնարավորությունները:
«Սա ՆԱՏՕ-ի պատասխանատուներին ուղղված չար կատակ է: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից Ռուսաստանից գնվելիք S-400 հակաօդային պաշտպանության վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել: S-400-ի հնարավորությունները գովաբանող գրաֆիկում ցուցադրվում է, թե որ ինքնաթիռները կարող է խոցել 400 կմ հեռահարություն ունեցող համակարգը: Ցուցադրված բոլոր ինքնաթիռներն էլ ամերիկյան արտադրության են»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ գրում է «Economist»-ը:
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի հետ ՀՕՊ համակարգերի 2 մլրդ դոլարանոց գործարքը կարող է խոչընդոտների ու պատժամիջոցների, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ըստ պարվերականի՝ չնայած ՆԱՏՕ-ի այն հայտարարություններին թե Թուրքիան կարող ցանկացած տեղից գնել սպառազինություն, այնուամենայնիվ դաշինքը բացասական է նայում այդ գործարքին:
«Economist»-ը հիշեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել:
«Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- հայտարարել էր Պավելը՝ հիշեցնելով, որ ռուսական արտադրության համակարգերը չեն ինտեգրվում դաշինքի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին:
Պարբերականը նշել է, որ այս գործարքը հակասում է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քաղաքականությանը. հոկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից սպառազինություն գնող երկրների նկատմամբ:
«S-400»-ներ արտադրող ռուսական ընկերության անունը ներառվել է ԱՄՆ-ի պետքարտուղարության սև ցուցակում: Երկրներին հնարավորություն է տրվում դիմել այդ պատժամիջոցներից խուսափելու համար: Սակայն մարդու իրավունքների վատթար վիճակը և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա նախադեպը չունեցող լարվածությունը Թուրքիայի օգտին չեն խոսում»,- գրում է «Economist»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |