Քաղաքական12:42, 01 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի բնակչության 48.8 տոկոսը չի հավատում եվրաինտեգրման հավանականությանը
Թուրքիայի բնակչության կեսը չի հավատում, որ Թուրքիան առաջիկայում կդառնա Եվրամիության անդամ: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Türkiye» և «Görev» հիմնադրամների անցկացրած սոցհարցումների արդյունքում:
Հարցվածների 48.8 տոկոսը նշել է, որ չի հավատում Թուրքիայի՝ մոտ ապագայում Եվրամիության (ԵՄ) լիարժեք անդամ դառնալու հավանականությանը: 30.2 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայի շուտափույթ եվրաինտեգրումը միանգամայն հավանական է: Իսկ հետազոտության մասնակիցների 21.6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Նշենք, որ 2011թ. անցկացված համանման հարցումների արդյունքում երկրի բնակչության 46 տոկոսը համոզմունք էր հայտնել, թե Թուրքիան կդառնա ԵՄ-ի լիարժեք անդամ: Այսինքն, 6 տարվա ընթացքում բնակչության հավատը Թուրքիայի եվրաինտեգրման հավանականության նկատմամբ նվազել է շուրջ 16 տոկոսով:
Նույն հարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 42.6 տոկոսը կարծում է, որ ԵՄ անդամակցության արդյունքում Թուրքիայի ամենամեծ ձեռքբերումը կլինի ԵՄ տարածքում ազատ ճանապարհորդելու հնարավորությունը:
17.4 տոկոսը եվրաինտեգրումը կարևորել է հատկապես ԵՄ բյուջեից օգտվելու հնարավորության տեսակետից, իսկ հարցվածների 21.8 տոկոսը նշել է, որ ոչ մի առավելություն չի տեսնում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մեջ:
Հետազոտության մասնակիցներին հարց է ուղղվել նաև. Թուրքիան տնտեսապես ունի՞ արդյոք ԵՄ-ի կարիքը: Մասնակիցների 62.4 տոկոսը այս հարցին տվել է դրական, 23.2 տոկոսը՝ բացասական պատասխան:
Սոցհարցումները իրականացվել են 2017թ. նոյեմբերի 12-19-ին՝ Անկարա, Իզմիր, Դիարբեքիր, Կայսերի, Արթվին, Բուրսա և Անթալիա նահանգներում, հարցումներին մասնակցել է 1282 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |