Իրավական07:08, 01 Դեկտեմբեր 2017
Աշխարհում խոսքի ազատությունն ամենից շատ սահմանափակող երկիրը Թուրքիան է

2006-2016թթ. ընթացքում աշխարհում մամուլի և խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մարդու իրավունքներով զբաղվող «Article 19» և «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների անցկացրած համատեղ հետազոտության արդյունքում:
Հետազոտությունն անցկացվել է 172 երկրում՝ շեշտը դնելով իշխանամետ մեդիա-կառույցների, օրինախախտումների, ինտերնետի սահմանափակումների, արդարության, լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների, հասարակական խավերի և սեռերի միջև անհավասարության ու նմանատիպ այլ ոլորտների վրա:
Ուսումնասիրության հիման վրա կազմված զեկույցում հեղինակները մտահոգություն են հայտնել Թուրքիայում Էրդողանին քննադատողների դեմ ուղղված մեղադրանքների և սպառնալիքների կապակցությամբ: «Ընդդիմադիրները պնդում են, որ ապրիլի դրությամբ Թուրքիայում 152 ազատազրկած լրագրող կա: Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ փակվել է ավելի քան 170 մեդիա-կառույց, այդ թվում՝ թերթեր, ինտերնետային կայքեր, հեռուստաալիքներ և լրատվական գործակալություններ: Աշխատանքից հեռացվել է 2500 լրագրող», - ասված է զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ողջ աշխարհում ազատազրկվել է 259, սպանվել՝ 79 լրագրող:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այդըն Էնգինը «BBC Türkçe»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում այլևս չեն մնացել այնպիսի լրատվական ծառայություններ, որոնց նկատմամբ հնարավոր լինի գրաքննություն կիրառել:
«Հայտնի է, որ ողջ աշխարհում կառավարությունները, խոշոր կազմակերպությունները, բանկերը փորձում են գնել լրագրողներին: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) ավելի խելացի է վարվել և լրագրողների փոխարեն գնել է թերթերն ու հեռուստաալիքները», -ասել է Էնգինը:
Հավելենք, որ ըստ զեկույցի՝ 2006-2016թթ. ընթացքում խոսքի ազատության ոտնահարումները սաստկացել են նաև Բրազիլիայում, Բուրունդիում, Եգիպտոսում, Լեհաստանում, Վենեսուելայում և Բանգլադեշում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |