Իրավական07:11, 02 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում բանտարկյալների թիվն ավելի արագ է աճում, քան ընդհանուր բնակչության թիվը
Թուրքիայում անչափահաս բանտարկյալների թիվը 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել է 13 տոկոսով: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության արձանագրած տվյալների վերլուծությունից:
2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ թուրքական բանտերում գտնվողների 63.8 տոկոսը դատապարտյալներ են, 36.2 տոկոսը՝ կալանքի տակ գտնվողներ: Նրանց 95.8 տոկոսը տղամարդիկ են, 4.2 տոկոսը՝ կանայք:
Վերլուծությունը ցույց է տվել, որ Թուրքիայի բանտերի ծանրաբեռնվածությունն ավելի է արագ է աճում, քան ողջ երկրի բնակչության թիվը: Այսպես, եթե 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի բնակչության յուրաքանչյուր 1000 անձից անազատության մեջ էր գտնվում 181-ը, ապա 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 225, 2016թ.՝ 251: Միաժամանակ, 2016թ. դրությամբ 12-ից բարձր տարիքի քաղաքացիներից յուրաքանչյուր 1000 անձից 311-ը գտնվում է անազատության մեջ:
2016թ. ընթացքում թուրքական բանտերում է հայտնվել 187.730 մարդ: Կալանավայրից ազատ արձակված քաղաքացիների թիվը կազմել է 198.832: Ազատազրկվածների 96.2 տոկոսը և ազատ արձակվածների 96.3 տոկոսը տղամարդիկ են:
Ազատազրկվածներից 982-ը պատկանում են 12-17 տարիքային խմբին: Այդ ցուցանիշը 13 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ընթացքում ազատազրկված անչափահասների թիվը:
2016թ. ամենամեծ թիվ են կազմել գողության համար դատապարտվածները (12.6 տոկոս): Ընդ որում, գողության համար դատապարտվածների 40.1 տոկոսն ունի տարրական կրթություն, 20.8 տոկոսը՝ միջնակարգ:
Ուրիշի առողջությանը վնաս հասցնելու համար ազատազրկվածներից տարրական կրթություն ունի 32 տոկոսը, միջնակարգ՝ 24.8 տոկոսը: Սպանության համար դատապարտվածների շրջանում 25.1 տոկոսն ունի տարրական, 22.8 տոկոսը՝ միջնակարգ, 29.7 տոկոսը՝ բարձրագույն (մասնագիտական) կրթություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |