Քաղաքական07:31, 02 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում երեք նախկին նախարարի արգելվել է երկրից դուրս գալ
Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։
Ըստ Փեքշենի՝ ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշի և Ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերի անունները։ Ինչից հետո երկրում որոշել են նախկին պաշտոնյանների արտասահմանյան այցերի վրա արգելք դնել։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը թուրք-իրանական ծագումով հայտնի գործարար է, որը պարբերաբար հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում իր կատարած ապօրինի գործարքներով։ Այս անգամ, նրան կալանավորել են ԱՄՆ-ում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան կասկածում է ապօրինի ֆինանսական գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք Իրանին թույլ էին տալիս շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները 2010-2015 թվականներին։ Մեղադրանքը ներկայացվել էր այս տարվա սեպտեմբերին։ Զարրաբից բացի, այն ներկայացվել է նաև նախկին նախարար Չաղլյանին, Պետբանկի նախկին ղեկավար Ասլանին եւ եւս 2 թուրք պաշտոնյայի։ Բոլորին մեղադրում են դավադրության և ԱՄՆ ֆինանսական համակարգը Իրանի կառավարության օգտին հարյուրավոր միլիոն դոլարների գործարքներ կնքելու համար օգտագործելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |