Քաղաքական07:09, 05 Դեկտեմբեր 2017
Թուրքիան դեմ է, որ ԱՄՆ-ն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչի Երուսաղեմը
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստվում է որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը։
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի այդ առիթով Քալընը իր «Twitter»-ի էջում գրառում է կատարել, որում դատապարտել է Թրամփի մտադրությունը։
«ԱՄՆ-ի ղեկավարության կողմից Երուսաղեմը, որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ լուրերը մեծ մտահոգություն առաջացրեցին։ Դա հակասում է Երուսաղեմի կրոնական և պատմական կարգավիճակին, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի և ՄԱԿ-ի որոշումներին»,-ընդգծել է Քալընը։
Վերջինս պնդել է, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից` Երուսաղեմ տեղափոխելը, Մերձավոր Արևելքում լուրջ բախումների և հակամարտությունների պատճառ կարող է դառնալ։ Թուրք պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ-ին, որքան հնարավոր է շուտ ետ կանգնել վերոնշյալ մտադրությունից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, որով Վաշինգտոնը Երուսաղեմն է ճանաչելու որպես Իսրայելի մայրաքաղաք։
1995թ․ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք ընդունվել էր որոշում այն մասին, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կկտեղափոխի Երուսաղեմ։ Քլինթոնից սկսած բոլոր նախագահները պարբերաբար ստորագրել են նման հայտարարություններ, սակայն երբեք չեն իրագործել այդ ծրագիրը։
Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |