Տնտեսական08:24, 05 Դեկտեմբեր 2017
Տնտեսագետ. Թուրքիան պետք է արժեզրկվող լիրան փոխարինի ոսկով

Թուրքիան պետք է անցում կատարի ոսկով արտահայտված դրամական միավորի: Այս տեսակետն է հայտնել անվանի ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանքեն՝ հիշեցնելով, որ 2008թ. հետո թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է:
«Forbes» ամսագրի կայքում հրապարակած հոդվածում Հանքեն գրում է, որ Թուրքիայի բանկերում առկա կապիտալի 70 տոկոսը պահպանվում է արտարժութային հաշիվներում, ինչը վկայում է, որ երկրի բնակչությունը ևս գիտակցում է լիրայի անարժեքությունը:
«Այսքան անկայուն և բնույթով թույլ դրամական միավոր ունեցող որևէ երկիր մինչ օրս իրական քաղաքական ուժ չի ունեցել»,- գրում է Հանքեն:
Տնտեսագետի կարծիքով՝ այս իրավիճակում Թուրքիայի համար լավագույն լուծումը կլիներ անցումը այնպիսի մի դրամական միավորի, որը չի ղեկավարվում այլ երկրի կողմից: Տվյալ դեպքում լավագույն տարբերակը ոսկին է: «Թուրքիան դա կարող է անել՝ անցում կատարելով ոսկու հետ կապված լիրայի համակարգին», - պնդում է հոդվածի հեղինակը:
Վերջում Հանքեն հիշեցնում է նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Ռոբերտ Մանդելի խոսքերն այն մասին, որ 21-րդ դարում ոսկին կլինի համաշխարհային դրամական համակարգի մի մասը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |