Իրավական10:45, 06 Դեկտեմբեր 2017
Անկարայի նահանգապետարանը արգելել է քրդամետ կուսակցության առաջնորդներին աջակցող հավաքները

Անկարայում դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի են ունենալու Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կալանավորված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի ու կաուսակցությունից ընտրված պատգամավոր Իդրիս Բուլաքենի գործով դատավարության առաջին նիստերը:
Դատավարության մեկնարկի ֆոնին Անկարայի նահանգապետարանը արգելել է ի աջակցություն նշված քաղաքական գործիչների մայրաքաղաքում անցկացվելիք հնարավոր հավաքները, ցույցերն ու միջոցառումները:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ որպես հիմնավորում նշվում է, որ հասարակական վայրերում մարդկանց կուտակումները կարող են հարմար առիթ հանդիսանալ որոշ ահաբեկչական կառույցների անդամների կողմից տարբեր գործողություններ իրականացնելու համար:
«Դեկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին Անկարայի ողջ տարածքում և հատկապես Սինջան քրեակատարողական հիմնարկի ու Անկարայի արդարադատության պալատի շրջակայքում հավաքներ, երթ, նստացույց, հիշատակի միջոցառում և նմանատիպ գործողություններ անցկացվելու դեպքում Թուրքիայի քրեական օրենսդրության համապատասխան հոդվածների (վկայակոչվում են հավաքների ու ցույցերի մասին օրենքների մի շարք հոդվածներ, ինչպես նաև երկրում շարունակվող արտակարգ դրության մասին օրենքը) հատկանիշներով մաասնակիցները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնեք, որ 2016 թվականի նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |