Քաղաքական07:57, 06 Դեկտեմբեր 2017
«Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել են Իսրայել պետության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ըստ թուրքական «Mezopotamyaajansi.com» լրատվական կայքի՝ Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում և նրա սպառնալիքներից չեն վախենում: «Իսրայելը անկախ երկիր է, մայրաքաղաքն էլ Երուսաղեմն է: Ավելի արդար բան չի կարող լինել, քան 3 հազար տարի հրեա ժողովրդի մայքրաքաղաքը հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակի ճանաչումը: Օսմանյան կայսրության և սուլթանության ժամանակներն անցել են»,- ասել է Կացը:
Իսրայելի կրթության նախարար Նեֆթալի Բեննեթն էլ արձագանքելով Էրդողանի նույն հայտարարությանն ասել է. «Ցավալի է, որ վերջին տարիներին Էրդողանը Իսրայելի վրա հարձակվելու առիթը բաց չի թողնում: Իսրայելը պետք է առաջ շարժվի դեպի իր նպատակները, որոնց թվում է Երուսաղեմի որպես մայրաքաղաք ճանաչվելը»:
Իսրայելական առաջատար «Հաարեց» (Haaretz) թերթում էլ երեկ հրապարակվել էր անունը չբացահայտած մի հրեա բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը թեմայի վերաբերյալ. «Երուսաղեմը 3 հազար տարի հրեական մայրաքաղաք է, 70 տարի էլ Իսրայելի մայրաքաղաքն է հանդիսանում՝ անկախ նրանից Էրդողանը ճանաչում է դա, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը:
Վերջինս սպառնացել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը:
Էրդողանը, հայտարարել էր, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը-EH.) մուսուլմանների «կարմիր գիծն» է:
Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը դեկտեմբերի 6-ին հայտարարություն է անելու Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |