Տնտեսական07:02, 07 Դեկտեմբեր 2017
Թուրք-գերմանական տնտեսական փոխհարաբերությունները պասիվացել են

Թուրքիայի և Գերմանիայի միջև տնտեսական փոխգործակցությունը նվազել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը՝ հղում կատարելով Իզմիրում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Ռայներ Լասսիգի կողմից հրապարակված տվյալներին:
Լասսիգը ելույթ է ունեցել Անթալիայում թուրք-գերմանական հարաբերություններին նվիրված գործարար հանդիպման ժամանակ: Նշել է, որ չնայած Թուրքիայում գրանցված 5 տոկոս տնտեսական աճին՝ երկրում մեծապես աճել է գործազրկությունը, ինֆլյացիան հասել է երկնիշ ցուցանիշների, իսկ թուրքական լիրան մեծ արագությամբ արժեզրկվում է: 2017թ. դեպի Թուրքիա կատարվող ապրանքների ներմուծումը 5 անգամ գերազանցել է արտահանման ծավալները: Իսկ այս երկրում կատարված անմիջական արտասահմանյան ներդրումները նվազել են 48 տոկոսով:
«Անմիջական ներդրումների համար կարևորագույն պայմանը կայուն և ապահով ընդհանուր իրավական պայմաններն են, օտարումների և կամայական կալանավորումների դեմ երաշխիքների և արդար դատավարությունների առկայությունը: Շատերը ամիսներ շարունակ կալանավորված են՝ առանց իմանալու, թե ինչում են մեղադրվում: Կան դեպքեր, երբ անձը մեկ տարուց ավել կալանավորված է մնացել՝ առանց իր մեղքն իմանալու: Այս պահին Թուրքիայում անազատության մեջ են մեր 9 քաղաքացիները», - ասել է գերմանացի գլխավոր հյուպատոսը:
Նա հավելել է նաև, որ 2016թ. Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում 30 տոկոս անկում է գրանցվել, ինչը շարունակվել է նաև 2017թ.:Լասսիգը ընդգծել է, որ նման ոչ բարենպաստ առևտրատնտեսական պայմաններում հետընթացը բոլորովին էլ զարմանալի չպետք է համարել:
Անդրադառնալով նաև Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացում Գերմանիայի դերին՝ Լասսիգը հիշեցրել է, որ Գերմանիայից բացի Եվրամիությունում ևս 28 անդամ -երկիր կա: Ըստ գլխավոր հյուպատոսի՝ ներկայումս Գերմանիայի բոլոր քաղաքական ուժերը կողմ են, որպեսզի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները շարունակվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |