Հասարակական09:27, 07 Դեկտեմբեր 2017
Սոցհարցում Թուրքիայում 2019թ. ընտրություններին ընդառաջ
Թուրքիայի իշխանամետ «MAK» խորհրդատվական և հետազոտական կազմակերպության սեփականատեր Ալի Քուլաթը խոսել է 2019թ. երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքների մասին:
Ըստ թուրքական «Milligazete» թերթի կայքի՝ Քուլաթը ներկայացրել է իրենց կազմակերպության սոցհարցման արդյունքները այն մասին, թե Թուրքիայի քաղաքական ուժերը որքան քվե կստանային, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա օրերին:
Ըստ այդմ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը կհավաքեր 40 տոկոս, երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը՝ 22 տոկոս, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը՝ 8 տոկոս, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ (ԺԴԿ-HDP) նույնպես 8 տոկոս ձայն: Իսկ MHP-ի շարքերը լքած Մերալ Աքշեների նորաստեղծ «Լավ կուսակցությունը» կհավաքեր 5 տոկոս ձայն: Մնացած կուսակցությունները՝ 2-ական տոկոս: Բնակչության 15 տոկոսն էլ առայժմ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ կազմակերպությունը Թուրքիայում աչքի է ընկնում իշխանամետ դիրքորոշմամբ:
Աղբյուրը շեշտում է, որ իշխող AKP-ն և MHP-ն եթե անգամ կոալիցիա կազմեն, միևնույնն է, վերջիններիս քվեները չեն բավականացնի, որպեսզի նրանց ձայները միասին անցնեն 51.49 տոկոսը, ինչը կենսական նշանակություն Էրդողանի համար:
Հիշեցնենք, որ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության ղեկին մնալու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |