Հասարակական09:51, 08 Դեկտեմբեր 2017
Ստամբուլում մետրոյի կայարանից հեռացրել են Թրամփի անունով ցուցանակները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ են ընդունում:
Ըստ «CNNTurk» լրատվական կայքի՝ որպես բողոքի դրսևորում, Ստամբուլի մետրոյի Շիշլի կայարանից հեռացվել են կայարանի հարևանությամբ գտնվող «Trump» առևտրի կենտրոնի տեղը հուշող ցուցանակները, ինչպես նաև գետնանցումի պատի «Trump» գրությունը:
Նշվում է, որ գիշերային ժամերին հեռացված ցուցանակների տեղն այժմ դատարկ է:
«Trump Towers Mall» հսկայական առևտրի կենտրոնի բացմանը 2012 թվականին մասնակցել էր այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը խիստ արձագանքեցին Թուրքիայի իշխանությունները: Մասնավորապես վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ քայլը որպես անպատասխանատվության օրինակ որակեց՝ նշելով, որ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է:
Երկրում ընդդեմ Թրամփի որոշման և ի պաշտպանություն Պաղեստինի՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Թուրքիայում որոշում են կայացրել նաև միանալ «Իսլամական դիմակայության շարժման» (ՀԱՄԱՍ) ընդդեմ Իսրայելի հայտարարած «Ցասման ուրբաթին»:
Երկրի տարբեր շրջաններում բնակիչներն ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր կկազմակերպեն և կաղոթեն ազատ Պաղեստինի համար: Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և հյուպատոսարանների առջև կազմակերպվելու են բողոքի միջոցառումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |