Տարածաշրջան12:37, 08 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի որոշման դեմ (լուսանկարներ)

Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհ Սուլթան մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիա է կազմակերպվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների» կամուրջի մոտ ցույց են կազմակերպել «Հուլիսի 15» միության ներկայացուցիչները: Ցուցարարները պարզել են Թուրքիայի և Պաղեստինի դրոշները՝ բացականչելով. «Ինչպես հայրենիքին ենք տեր կանգնում, այնպես էլ Երուսաղեմին տեր կկանգնենք», «Ողջույն, Երուսաղեմի դիմադրությանը»:
Ուրբաթօրյա նամազից հետո ցույցեր են տեղի ունեցել նաև Ադանայում, Սիվասում, Բոլուում, Քիլիսում: Բողոքի ակցիաներին մասնակցում են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» տեղական կառույցների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Իսլամական դիմակայության շարժումը» (ՀԱՄԱՍ) Թրամփի որոշումից հետո ուրբաթը «Ցասման օր» էր հայտարարել: «Համասի» կոչն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |