Տարածաշրջան10:03, 08 Դեկտեմբեր 2017
Հունական մամուլ. հույն պաշտոնյաները համարժեք պատասխան չտվեցին Էրդողանի պահանջներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հունաստանում արված անսպասելի հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերանայման մասին մեծ արձագանք է գտել հունական մամուլում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ մի շարք հունական թերթեր քննադատել են Հունաստանի ղեկավարությանը Էրդողանի հայտարարություններին համարժեք պատասխան չտալու համար:
Մասնավորապես «Kathimerini» թերթը Էրդողանի և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հանդիպման մասին լուրը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Երկօրյա լարվածություն, թուրք ղեկավարը մի շարք պահանջներ առաջադրեց»: Թերթը գրել է, որ Էրդողանը հույն պաշտոնյաների հետ չափազանց պահանջկոտ էր մասնավորապես ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականների արտահանձման հարցում:
«Elefteros Tipos» թերթն այցը Հունաստանի համար որակել էր որպես «Պատմական ֆիասկո»: Ընդգծվել էր, որ հույն պաշտոնյաները անհրաժեշտ կերպով չէին պատրաստվել Էրդողանի այցին: Թերթի գնահատմամբ՝ Ցիպրասը Էրդողանի հետ հանդիպմանը «պաշտպանական» դիրք էր բռնել և դրանով փաստորեն Հունաստանի կառավարությունը երկու երկրների վիճելի հարցերում Թուրքիայի ձեռքին ուժեղ խաղաքարտ դրեց:
«Այս այցի ժամանակ, որի անհրաժեշտությունը չկար, Թուրքիայի նախագահը սեփական բողոքները բարձաձայն արտահայտեց թե Լոզանի և թե Հունաստանում բնակվող թուրք փոքրամասնության հարցերում: Իսկ Ցիպրասը բավարարվեց միայն Էրդողանին լսելով:»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |