Միջազգային07:13, 11 Դեկտեմբեր 2017
Եվրամիության և Թուրքիայի միջև սիրիացիների վերաբերյալ նոր բանակցություններ են սկսվել

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ Քրիստիան Բերգերը հայտարարել է, որ Անկարայի և Բրյուսելի միջև կրկին վերսկսվել են սիրիացի գաղթականների վերաբերյալ բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարին:
Բերգերը տեղեկացրել է, որ Բրյուսելում ընթացող քննարկումներին մասնակցում է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարարության պատվիրակությունը. քննարկվում է այն հարցը, թե սիրիացիներին ապաստան տալու համար Թուրքիան ինչպիսի օգնության կարիք ունի:
«Այս պահին գաղափարներ են առաջ քաշվում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ քայլը, ինչ է պետք անել: Թուրքիայի և ԵՄ-ի միջև կարևոր բանակցություններ են ընթանում», - ասել է Թուրքիայի պատվիրակության նախագահը:
Բայերը նկատել է նաև, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները, տարածաշրջանային դրությունը և, որպես հետևանք, անդադար շարունակվող արտակարգ դրությունը ծանր դրություն են ստեղծել երկրում: «Վերջին մի քանի օրերին Բրյուսելի և Անկարայի միջև տնտեսական բանակցություններ են ընթանում: Բոլորը համակարծիք են այն հարցում, որ արտակարգ դրությունն աղզդել է աշխատանքի պայմանների վրա: Գործարար աշխարհի և Թուրքիայի կառավարության որոշ ներկայացուցիչներ համակարծիք են, որ արտակարգ դրությունը պետք է ամենակարճ ժամկետում չեղարկել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |