Տնտեսական13:40, 11 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասորդը ավելացել է 2 մլրդ 191 մլն դոլարով

Թուրքիայի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. հոկտեմբերին ընթացիկ հաշվի պակասորդը նախորդ տարվա համեմատ աճել է 2 մլրդ 191 մլն դոլարով՝ կազմելով 3 մլրդ 827 մլն դոլար:
«Sputnik» -ի թուրքական ծառայության համաձայն՝ 2017թ. հունվար -հոկտեմբեր ժամանակահատվածում ընթացիկ հաշվի պակասորդը կազմել է 35.3 մլրդ դոլար: Իսկ վերջին 12 ամսվա կտրվածքով այդ ցուցանիշը կազմել է 41 մլրդ 904 մլն դոլար:
Հոկտեմբերի դրությամբ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասորդը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 2.796 մլն դոլարով՝ կազմելով 5.559 մլն դոլար: Իսկ առաջնային եկամտի հաշվեկշռի պակասորդը աճել է 293 մլն դոլարով՝ հասնելով 1.073 մլն դոլարի:
Զբոսաշրջության ոլորտում զուտ եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 503 մլն դոլարով՝ կազմելով 2.189 մլն դոլար:
Անմիջական ներդրումներով պայմանավորված զուտ դրամական մուտքերը 2016թ. հոտեմբերի համեմատ նվազել են 54 մլն դոլարով՝ հասնելով 614 մլն դոլարի:
Թուրքական բանկերի՝ արտասահմանյան բանկերում ունեցած դրամական միջոցներն ու ավանդները ավելացել են 937 մլն դոլարով, իսկ Թուրքիայում արտասահմանյան բանկերին պատկանող ավանդները նվազել են 395 մլն դոլարով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |