Հասարակական11:21, 14 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում բազմամուսնությունը խթանող նոր կայքը արգելափակվել է
Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության» խորհուրդը (BTK) արգելափակել է երկրորդ ամուսնության համար զուգընկեր որոնողների համար բացված կայքը: Ինչպես տեղեկացնում է «CNNTürk»-ը՝ կայքն, այնուամենայնիվ, հասանելի է Թուրքիայից դուրս գտնվող օգտատերերի, ինչպես նաև՝ VPN-ից (Virtual Private Network- վիրտուալ մասնավոր ցանց) օգտվողների համար:
Իսկ Թուրքիայի կանանց միությունների ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստվում է դատական գործ հարուցել կայքի դեմ:
Օրեր առաջ Թուրքիայում գործարկված նոր ծանոթությունների կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին՝ խիստ գաղտնիության պայմաններում նոր կյանքի ընկեր գտնել՝ առանց վտանգելու արդեն ունեցած առաջին ընտանիքը: Օգտատերերը կարող են իրենց նոր զուգընկերոջ հետ կրոնական ամուսնություն կնքել:
Կայքի գործարկման մասին տարածված հայտարարության համաձայն՝ նման ծանոթության հարթակներ ներկայումս գոյություն ունեն միայն Անգլիայում և Ինդոնեզիայում:
Ըստ կայքի հիմնադիրների՝ երկրորդ ամուսնությունը կարող է լավ լուծում լինել մի շարք հասարակական խնդիրների, այդ թվում՝ աղքատության, միայնակության, անբարոյականության տարածման դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |