Տարածաշրջան07:14, 15 Դեկտեմբեր 2017
Չավուշօղլուն անդրադարձել է Երուսաղեմի և ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի հարցերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից:
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է Երուսաղեմի հարցից, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից:
Չավուշօղլուն մեկ անգամ ևս սխալ է որակել ԱՄՆ-ի նախագահի որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաքը: Թուրք պաշտոնյան կոչ է արել ամբողջ աշխարհին ճանաչել Պաղեստինի անկախությունը:
Նա նաև տեղեկացրել է, որ եթե հաջողություն գրանցվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, ապա դրանից հետո մի շարք երկրներ իրենց դեսպանատները կբացեն Արևելյան Երուսաղեմում:
Անդրադառնալով «S-400»-ների հարցին՝ նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հարցում որևէ խնդիր չկա:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել S-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու շուրջ։ Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր է, որ վարկի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի այս շաբաթվա ընթացքում։
Նա տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ ՀՕՊ համակարգերը սկսեն մատակարարվել, հնարավոր է, որ դրանց տեղադրման և գործարկման համար ռուս մասնագետներ ժամանեն: Բացի այդ, թուրք մասնագետները կմեկնեն Ռուսաստան՝ համապատասխան կուրսեր անցնելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |