Իրավական13:23, 18 Դեկտեմբեր 2017
Էրդողանը պահանջել է արգելափակել բրազիլացի ծաղրանկարչի թվիթերյան հաշիվը

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» -ից պահանջել է արգելափակել բրազիլացի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հաշիվը: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառն այդ կայքում Լաթուֆի կողմից հրապարակված Էրդողանի ծաղրանկարներն են:
Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակի և կառավարության վերաբերյալ իր քննադատական աշխատանքներով հայտնի Լաթուֆը Էրդողանի պահանջով կայացված արգելափակման պահանջը հրապարակել է «Twitter»-ում:
Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի փաստաբանները իրավաբանական ճնշում են գործադրում «Twitter»-ի վրա՝ շուրջ 80 բովանդակության հեռացման պահանջով, որոնց թվում տեղ է գտել նաև 11 ծաղրանկար: Լաթուֆն այս որոշումը բնութագրել է որպես հակաժողովրդավարական գրաքննություն՝ միաժամանակ հռետորական հարց հնչեցնելով. «Ինչի՞ց է վախենում Էրդողանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |