Իրավական09:27, 19 Դեկտեմբեր 2017
Եվրադատարանի վճիռների թվով Թուրքիան 1-ին տեղում է. 57 տարվա ընթացքում 3270 վճիռ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վիճակագրության համաձայն՝ մարդու իրավունքներն ամենաշատ ոտնահարող երկիրը Թուրքիան է:
Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Սեդաթ Էրգինի հավաքագրած տվյալների համաձայն՝ Թուրքիան իրավախախտումների թվով առաջին հորիզոնականում է ՄԻԵԴ-ի անդամ 47 երկրների ցանկում:
ՄԻԵԴ-ի գործունեության սկզբից՝ 1959թ. մինչև 2016 թվականը կայացված որոշումների թվում ամենից մեծ թիվ են կազմում Թուրքիայի վերաբերյալ վճիռները: Ընդհանուր առմամբ Թուրքիայի վերաբերյալ կայացվել է 3270 վճիռ:
Ընդ որում՝ Թուրքիան ՄԻԵԴ-ին միացել է միայն 1987թ., երբ վարչապետ Թուրգութ Օզալը ճանաչեց Թուրքիայի քաղաքացիների՝ անհատական կարգով ՄԻԵԴ դիմելու իրավունքը:
Թուրքիայի վերաբերյալ կայացված վճիռներն ամենից շատ վերաբերում են «արդար դատավարության», «ազատության և անվտանգության իրավունքի», «ունեցվածքի պահպանման իրավունքի», «հետաքննության և դատավարության ձգձգումների», «կյանքի իրավունքի», «կտտանքների և ստորացուցիչ վերաբերմունքի» ոլորտում իրավախախտումներին:
Եվրադատարանի արխիվների համաձայն՝ կայացված վճիռների թվով 2-րդ տեղում Ռուսաստանն է (1834 վճիռ), 3-րդում՝ Իտալիան (1791 վճիռ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |