Քաղաքական07:07, 19 Դեկտեմբեր 2017
Թուրքիայի արձագանքը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Երուսաղեմի վերաբերյալ որոշման չեղարկմանը
Թուրքիան խիստ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունման դեմ ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը իր այս քայլով ցույց տվեց, որ «սպառել է իր անկողմնակալությունը»:
«Այն հանգամանքը, որ քվեարկության ընթացքում ԱՄՆ-ն միակ երկիրն է եղել, որ դեմ է քվեարկել որոշման ընդունմանը, ապացուցում է, որ ԱՄՆ-ի՝ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը անօրինական է: Տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող այս հարցում միջազգային հանրության կողմից որևէ քայլ չանելը անընդունելի է»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում ,է որ Թուրքիան կշարունակի Պաղեստինի կողքին լինել և միջազգային կառույցներում կշարունակի սատարել պաղեստինցի ժողովրդի պայքարին:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ը արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի բնավորության, կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |