Տարածաշրջան10:03, 19 Դեկտեմբեր 2017
ԻՊ-ի ահաբեկիչները 3000 դոլարի դիմաց Թուրքիայի տարածքով անցնում են Եվրոպա

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Թուրքիայի տարածքով գումարի դիմաց անցնում են Եվրոպա:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների անօրինական անցումն ապահովելու համար վերջիններից պահանջվող գումարի չափն այժմ հասել է 3000 դոլարի:
Նշվում է, որ նախկինում այդ «ծառայությունները» թուրք մաքսանենգները մատուցում էին 1000 դոլարով, սակայն «սակագները» բարձրացել են այն բանից հետո, երբ սիրիական Ռաքքա և Դեր Զոր քաղաքները ԻՊ-ի ահաբեկիչներրից մաքրելուց հետո վերջինները սեղմվեցին Մայադին շրջանում: Ահաբեկչական կառույցի փաստացի կազմալուծումից հետո Եվրոպայից ԻՊ-ի շարքերը համալրած շատ ահաբեկիչներ ձգտում են վերադառնալ իրենց երկրներ:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ահաբեկիչները սկզբում ուղարկում են իրենց կանանց, որոնց անցման գինն ի տարբերություն տղամարդ ահաբեկիչների, տատանվում է 1000 դոլարի շրջանում, ապա իրենք են լքում կառույցի շարքերը:
Նշվում է, որ Թուրքիայի տարածքով անօրիինական ճանապարհով Եվրոպա են անցնում նաև Սիրիայի քրդական ուժերի (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG) զինյալներ, որոնց անցումը արժի 1000 դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |