Ցեղասպանություն08:03, 19 Դեկտեմբեր 2017
Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ՝ Իսրայելի խորհրդարանում
Իսրայելի ընդդիմադիր «Yesh Atid» կուսակցությունը երկրի խորհրդարանին՝ Քնեսեթին կներկայացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախատեսող նոր օրինագիծ: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելւ վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ օրինագիծն արդեն պատրաստ է, այժմ Քնեսեթում նախագծին աջակցելու նպատակով ստորագրահավաք է իրականացվում: Կուսակցությունը ցանկանում է, որ նախագիծը Իսրայելի խորհրդարանում հանարավորինս շատ աջակցություն ստանա:
«Հավատում ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք: Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանոթյունը, որը պատմական փաստ է: Վերջերս Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից:
Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց», - ասել է Լապիդը:
Իսրայելցի գործիչը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հակաիսրայելական տրամադրություն ստեղծել և ցանկանում է տարածաշրջանում նոր խնդիրներ հրահրել: Լապիդի կարծիքով՝ Իսրայելը պետք է ցույց տա Էրդողանին, որ չի վախենում նրա հռետորաբանությունից ու սպառնալիքներից.
«Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |