Տարածաշրջան13:43, 20 Դեկտեմբեր 2017
Եվրոպայի հայ ու ալևի համայնքների ներկայացուցիչների կյանքին Թուրքիայից վտանգ է սպառնում
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փայլանը խնդրի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում ապրող հայկական ու ալևիական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայում ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP) իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ստիպված երկրից հեռացած լրագրողների, գրողների, գիտնականների ու հասարակական գործիչների դեմ մահափորձեր են նախապատրաստվում»:
Փայլանը նշել է, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:
«Գործ ունենք Թուրքիայի մութ ուժերի կողմից կազմակերպված հանցավոր խմբերի հետ, որոնք պատրաստվում են զինված հարձակումներ կատարել»,- նշել է Փայլանը:
Հայ պատգամավորը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել հայտնի անձանց դեմ իրականացվելիք գործողությունների մասին, ինչը կարող է մեծ աղմուկի պատճառ դառնալ: Փայլանը նշել է, որ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել այս տեղեկությունների հիման վրա:
«Ես արդեն կառավարությանը և համապատասխան մարմիններին զգուշացրել եմ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար եվրոպական կառույցների հետ կապ հաստատելու համար:
«Արդյո՞ք իրենց երկրում ազատ ապրելու ու արտահայտվելու հնարավորությունից զրկված մեր մտավորականներուն ու լրագրողներին ուզում են ասել, թե կարող են լռեցնել իրենց անկախ նրանից, թե որտեղ են ապրում: Թե՞ խորքային ուժերն են, այս իրավիճակից օգտվելով, կրկին գործի անցել»,- հարց է հղել Փայլանը:
Վերջում ԺԴԿ-ական պատգամավորը ծագումով Թուրքիայից, բայց Եվրոպայում բնակվող քաղաքացիներին զգուշության, իսկ Թուրքիայի համապատասխան կառույցներին վերջինների անվտանգության հարցում պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |