Իրավական09:02, 22 Դեկտեմբեր 2017
ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած Էրդողանի կողմնակիցներից 2-ը ընդունել են իրենց մեղքը

Վաշինգտոնում շարունակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և նրա կողմակիցների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով դատը:
«Deutsche welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ գործով 19 մեղադրյալներից 2-ը՝ ազգությամբ թուրք 45-ամյա Սինան Նարինը և 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը ընդունել են իրենց մեղքը:
Նշենք, որ բախմանը մասնակից 19 հոգին (որից 15-ը Էրդողանի թիկնապահներն են) մեղադրվում են ատելության հողի վրա բռնություն գործադրելու, ինչպես նաև զենքի կիրառմամբ հաձակման փորձ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները և նրա աջակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |