Միջազգային08:20, 25 Դեկտեմբեր 2017
Գերմանիայի նորընտիր նախագահն Էրդողանին խոհեմության կոչ է արել

Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ կոչով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Շտայնմայերը մտահոգություն է հայտնել Եվրոպայի և մասնավորապես Թուրքիայի ապագայի համար:
«30 տարի առաջ Թուրքիա մեկնողը տեսնում էր հետամնաց մի երկիր: Մարդիկ աղքատ էին: Միլիոնավոր մարդիկ աշխատանք որոնելու նպատակով լքում էին երկիրը՝ մեկնելով եվրոպական երկրներ: Այսօրվա Թուրքիան այլ է: Թուրքիան տնտեսական վերելք ապրեց, բարեփոխումների փուլով անցավ, միևնույն ժամանակ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացով անցավ: Մենք՝ գերմանացիներս, խրախուսեցինք և աջակցեցինք բոլոր այդ գործընթացներին: Սակայն այսօրվա Թուրքիային գոհունակությամբ չենք կարող նայել», -ասել է Շտայնմայերը:
Գերմանիայի նախագահը դատապարտել է անցյալ ամառ տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը: Բայց նաև նշել է, որ իրենք տասնյակ տարիներով մտավախություն ունեն, որ Թուրքիայի բոլոր ձեռքբերումները կարճ ժամանակում կորստյան կմատնվեն:
«Այդ մտահոգությամբ էլ նախագահ Էրդողանին կոչ եմ անում. վտանգի մի ենթարկեք այն ամենը, ինչ կառուցել եք համատեղ ջանքերով: Մենք ուրախ կլինենք դեպի մեղմացում տանող ցանկացած ազդակի համար: Բայց վերջ տվեք ֆաշիզմի հետ համեմատություններին, որոնք կրկնել անգամ չեմ կարող: Մի կտրեք կապերը նրանց հետ, ովքեր ցանկանում են գործընկեր լինել Թուրքիայի հետ: Հարգեք օրենքի գերակայությունը, մամուլի և լրագրողների ազատությունը: Եվ ազատ արձակեք Դենիզ Յուջելին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել էր ֆաշիստական մեթոդներ կիրառելու մեջ և հայտարարել, որ եթե գերմանացիները չամաչեն, այսօր էլ գազային խցիկներ ու համակենտրոնացման ճամբարներ կկառուցեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |