Տարածաշրջան07:39, 25 Դեկտեմբեր 2017
Թուրք երիտասարդը վախեցրել է Էրդողանին՝ փորձելով գրկախառնվել նրա հետ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեինթիկնապահները:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին ԱԶԿ առաջնորդ Էրդողանի ելույթի ավարտին: Էրդողանը, ավարտելով ելույթը, ցանկացել է հրաժեշտ տալ ներկաներին, երբ անսպասելիորեն դեպի բեմ վազած անծանոթ երիտասրդը փորձել է նետվել Թուրքիայի նախագահի գիրկը, ինչն էլ մի պահ խուճապ և խառնափոթ է առաջացրել:
Էրդողանի թիկնապահները հեռացրել են երիտասարդին, որից հետո վերջինս ձերբակալվել է:
Հարցաքննության ժամանակ Հյուսեյն Դեմիրջան անունով երիտասարդը հայտնել է, որ շատ է սիրում Էրդողանին և ուղղակի ցանկացել է ողջագուրվել նրա հետ: Դեմիրջանը նշել է նաև, որ իր հարազատներից շատերը սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից: Դեմիրջանը ափսոսանք է հայտնել, որ իր քայլը սխալ է հասկացվել:
Ավելի ուշ երիտասարդն ազատ է արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |