Տարածաշրջան11:34, 25 Դեկտեմբեր 2017
Թուրք-սիրիական սահմանին անվտանգության պատի շինարարությունն ավարտվում է

Թուրք-սիրիական սահմանի երկայնքով կառուցվող անվտանգության պատի շինարարական աշխատանքները Թուրքիայի Հաթայ նահանգում մոտենում են ավարտին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Հաթայում վերոնշյալ պատի երկարությունը կազմում է 230կմ և այժմ մնացել է կառուցել վերջին 10կմ-ը:
Աղբյուրը նշում է, որ անվտանգության պատի մեջ տեղադրվելու են այսպես կոչված «անվտանգության դռներ», որոնց օգնությամբ հնարավորություն կլինի վիրավոր զինվորներին համապատասխան օգնություն ցուցաբերել, ինչպես նաև վերոնշյալ դռները կնպաստեն հումանիտար օգնության տրամադրմանը:
Անվտանգության պատի կառուցումը միտում ունi կանխելու ահաբեկիչների ներթափանցումը Թուրքիայի տարածք:
Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով: 2017թ. ապրիլի դրությամբ կառուցապատվել էր Հաթայից մինչև Շըրնաք ձգվող 911 կմ սահմանի ավելի քան 556 կմ հատվածը: 3 Մետր բարձրություն, 2 մետր լայնք և 7 տոննա կշիռ ունեցող յուրաքանչյուր բլոկի վրա նաև 60սմ երկարությամբ սուր շեղբով երկաթյա ելուստներ կան, իսկ անհրաժեշտության դեպքում այդ բլոկներից յուրաքանչյուրը հնարավոր կլինի տեղահանել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |