Միջազգային08:13, 27 Դեկտեմբեր 2017
Եվրամիության նոր նախագահը չի նախատեսում զբաղվել Թուրքիայի եվրաինտեգրմամբ

2018թ. հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը կստանձնի Բուլղարիան: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ առաջիկա վեց ամսվա համար Բուլղարիայի կողմից կազմված գործունեության ծրագրում որևէ անդրադարձ չի կատարվում Թուրքիա եվրաինտեգրման գործընթացին:
Փոխարենը Բուլղարիան Եվրամիության ընդլայնման գործընթացում մեծ նշանակություն է տվել Արևմտյան Բալկաններին, և 2018թ. մայիսի 17-ին նախատեսված է այդ տարածաշրջանի վերաբերյալ հատուկ գագաթնաժողով անցկացնել Սոֆիայում:
«Hürriyet» -ի վերլուծաբան Գյուվեն Օզալփի խոսքով՝ Բուլղարիան բավարարվել է իր ծրագրում Թուրքիայի վերաբերյալ միայն հետևյալ ձևակերպմամբ. «ԵՄ նախագահության ընթացքում Բուլղարիան կջանա շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունն ու համագործակցությունը»: Մինչդեռ ընդլայնման գործընթացում առանցքային խնդիր է դարձել Արևմտյան Բալկաններ եվրաինտեգրման հարցը: «Ընդլայնման գործընթացում Արևմտյան Բալկաններն ու Թուրքիան միմյանցից տարանջատելու միտումը վերջին շրջանում շատ լավ նկատելի է նաև Բրյուսելի դիրքորոշման մեջ», - նկատում է Օզալփը:
Միևնույն ժամանակ՝ Բուլղարիան նաև իր աջակցությունն է հայտնել 2016թ. մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին:
Միջանկյալ հիշեցնենք, որ ԵՄ անդամ-երկրների ղեկավարները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2016թ․ մարտի 18-ին համաձայնագիր էին կնքել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալներին՝ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի, 3 մլրդ եվրոյի և Թուրքիայից սիրիացի փախստականների ԵՄ-ում ընդունելու փոխարեն:
Հավելենք, որ Բուլղարիան կողմ է Անկարայի հետ լավ հարաբերությունների պահպանմանը, սակայն առանձնապես դրական չի տրամադրված Թուրքիայի եվրաինտեգրման հարցում: Այս երկիրը Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է համարում է ոչ միայն ԵՄ շրջանակներում և առաջարկում է դիտարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ասպեկտներ ևս:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը օրեր առաջ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում Թուրքիայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Եկեք վերջ տանք Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ երկերեսանիությանը: Ավելի լավ կլինի նստենք և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հատուկ պայմանագիր ստորագրենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |