Տարածաշրջան07:55, 27 Դեկտեմբեր 2017
Թուրքիան S-400 համակարգերի համար Ռուսաստանին կվճարի 2.5 մլրդ դոլար

«Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև S-400 Հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագրի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար:
Ավելի վաղ արված հայտարարություններում նշվել էր, որ գործարքի գինը կարող է անվնել 2 մլրդ դոլարը, սակայն ճշգրիտ արժեքի մասին տեղեկություն չէր հաղորդվել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Չեմեզովը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ գումարի 45 տոկոսը Թուրքիան կվճարի որպես կանխավճար, մնացած 55 տոկոսը կվճարի Ռուսաստանի կողմից տրվող վարկով:
Գնվելիք S-400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվեն 2020 թվականին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ դրանց մատակարարման դեպքում Թուրքիան կդառնա ՆԱՏՕի անդամ առաջին երկիրը, որը կունենա S-400 համակարգեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |