Տնտեսական13:30, 27 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում մեկ տարում արտադրվել է 1 մլն 367.725 ավտոմեքենա

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) 2016թ. երկրում արտադրված արդյունաբերական ապրանքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել: Թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեկ տարում արտադրվել է 1 մլն 367.725 ավտոմեքենա, 179 մլն 370.200 տոննա պատրաստի բետոնի շաղախ, 723.837 տննա մարգարին և յուղ, 8 մլն 405.132 հազար տնային սառնարան:
Այդ արդյունաբերական արտադրանքից կատարված վաճառքի ընդհանուր ծավալը 2016թ. կազմել է 1 տրիլիոն 45 մլրդ 754 մլն թուրքական լիրա: 2015թ. այդ ցուցանիշը կազմել էր 956 մլրդ 497 մլն լիրա, 2014թ.՝ 860 մլն 253 մլն թուրքական լիրա:
2016թ. արդյունաբերական արտադրանքից կատարված վաճառքի ընդհանուր ծավալի 15.5 տոկոսը բաժին է ընկել սննդի արդյունաբերության, 11.3 տոկոսը՝ մետաղների արդյունաբերության, 9.3 տոկոսը՝ ճանապարհատրանսպորտային միջոցների արտադրության, 3.3 տոկոսը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |